Կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել հարավային ուղղությամբ՝ անտեսելով նաև Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) տարածքի անվտանգությունը։
Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով՝ մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ:
Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների՝ հակամարտության կողմերին ուղղված մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատելու մասին հայտարարությունից հետո ճակատային գծում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: