Ի նշան բարի կամքի` չենք թիրախավորելու թշնամու Թալիշստանի և Լեզգիստանի ռազմական օբյետները - RadioVan.fm

Онлайн

Ի նշան բարի կամքի` չենք թիրախավորելու թշնամու Թալիշստանի և Լեզգիստանի ռազմական օբյետները

2020-10-04 19:19 , Политика, 1229

Ի նշան բարի կամքի` չենք թիրախավորելու թշնամու Թալիշստանի և Լեզգիստանի ռազմական օբյետները

Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի ՛ թալիշ և լեզգի եղբայրներ և քույրեր

Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը: Նրանց որպես կենդանի թիրախ օգտագործելու և այդ գործելակերպով նրանցից ազատվելու ադրբեջանական քաղաքական կլանի գործելակերպը տասնամյակների ընթացքում փոփոխություն չի կրել:

Մենք կարևորում ենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ թալիշների և լեզգիների՝ մեր հիմնախնդրին խորապես տիրապետելու, ինչպես նաև համակրանք ունենալու մշտական դրսևորումները:

Ուզում եմ հավաստիացնել, որ մենք թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք և պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել ձեր պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը:

Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում»,-մասնավորապես գրել է Արցախի նախագահը:

Հիշեցնենք՝ այսօր Արցախի նախագահը ֆեյսբուքյան գրառմամբ նշելով, որ ադրբեջանական բանակը, օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր, թիրախավորում է Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ հայտարարել էր, որ Ադրբեջանի զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի (ՊԲ) թիրախները: Րոպեներ անց հաղորդվեց Գյանջայի ռազմական օդանավակայանի «հօդս ցնդելու» մասին։ Արցախի նախագահն այնուհետ մեկ այլ հայտարարությամբ տեղեկացնելով, որ այդ պահի դրությամբ հանձնարարել է դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար՝ զգուշացրեց, որ «թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը»:

Лента

Рекомендуем посмотреть