Ադրբեջանը կրկին թիրախավորել է Արցախի քաղաքացիական օբյեկտները։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ վերջին ժամվա ընթացքում հակառակորդի թիրախում կրկին Ստեփանակերտն է։
Արցախիի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, Ադրբեջանի ահաբեկչական բանակը Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը պահելով թիրախում օգտագործում է «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
Արցախի նախագահը ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրելով, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները՝ Ադրբեջանի բնակչությանը կոչ է անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:
«Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտարարում է Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ հակառակորդի՝ հայկական երկրորդ հանրապետության մայրաքաղաքի վերջին հրթիռակոծումից ընդամենը ժամեր են անցել։
Արցախի տեղեկատվական շտաբը երեկ՝ ժամը 20:26-ին հրթիռակոծված Ստեփանակերտում գտնված ադրբեջանական հրթիռի մնացորդները պատկերող լուսանկար է հրապարակել։