«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության։ Ժամն է»,-այդ մասին այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Մեկ այլ գրառմամբ նա հայտնել է, որ հպարտ է Արայիկ Հարությունյան բացառիկ անհատի ու նախագահի թիմում աշխատելու պատվի համար։
«Ավելին ասել չեմ կարող...»,-գրել է նա։
Նշենք՝ սեպտեմբերի 27-ից հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունները նոր թափ են ստացել, Ադրբեջանը նոր ուժեր մտցնելով մարտի մեջ, կենտրոնացնելով դրանք Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ
Այսօր «իր բաժին մարտը մղելու» համար առաջնաջնագիծ է մեկնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին հաղթելու ենք»,-ընդգծել է նա՝ կոչ անելով բոլորին անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը: