«Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ»,-այդ մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ավելի վաղ կատարած գրառմամբ հայտնել է, որ գիշերը ընթացել են թեժ մարտեր, հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել, մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում։
Նա հայտնել է, որ ժամը 08:25 ի սահմաններում Արցախի հարավում խոցվել է ադրբեջանական ինքնաթիռ։ Րոպեներ առաջ էլ նա գրեց․
«Եվս երկու ինքնաթիռ զգետնվեց 10 րոպե առաջ։ Համառ մարտերը շարունակվում են»։