ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կոնտրոն»-ից հայտնում են, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում են չայցելել Արյունաբանական կենտրոն:
Կենտրոնը շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացան իրենց կոչին և կատարեցին արյունատվություն:
Առողջապահության նախարարությունն իր հերթին հորդորում է չտարածել գրառումներ՝ արյան որևէ կոնկրետ խմբի շտապ անհրաժեշտության մասին:
Նշենք՝ հայկական երկրոդ հանրապետությունում այս օրերին ևս արյան պաշար են հավաքում։