Արցախում արյան պաշար են հավաքագրում - RadioVan.fm

Онлайн

Արցախում արյան պաշար են հավաքագրում

2020-09-27 17:17 , Общество, 1479

Արցախում արյան պաշար են հավաքագրում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է բնակչությանը, որ Հանրապետական բժշկական կենտրոնի արյան փոխներարկման բաժանմունքում հավաքագրում են տարբեր խմբերի արյան պաշար։

«Արյուն հանձնելու ցանկություն հայտնողներին խնդրում ենք ներկայանալ նշված բուժհիմնարկ»,-ասված է տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Մարտերը շարունակվում են:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։

Արցախի Օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հայտնել է ադրբեջանական հարձակման հետևանքով Արցախի խաղաղ բնակչության շրջանում կորուստների և միայն տեփանակերտում 10-ից ավելի վիրավորների մասին:

Лента

Рекомендуем посмотреть