Հայաստանում քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մասնավորապես նշելով․
«Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը»:
Նշենք՝ երեկ երեկոյան Արցախի Հանրապետության (ԱՀ) պաշտպանության նախարարության տեղեկատվական շտաբում հրավիրված ճեպազրույցում հայկական երկրորդ հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն անդրադառնալով Արցախի ողջ երկայնքով Ադրբեջանի հրահրած պատերազմին՝ հայտարարել է, որ պատերազմը երկարելու դեպքում ՀՀ ԱԺ-ում քննարկման կդրվի Արցախի ճանաչման հարցը: