«Հաղթելու ենք». այս խոսքերով այսօր սկսեց Արցախի Հանրապետության (ԱՀ) պաշտպանության նախարարության տեղեկատվական շտաբում հրավիրված ճեպազրույցը հայկական երկրորդ հանրապետության Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արթուր Թովմասյանը:
Նա անդրադարձավ Արցախի ողջ երկայնքով Ադրբեջանի հրահրած պատերազմին, խոսել պարենային անվտանգության, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների, ինչպես նաև Արցախի իշխանությունների և ժողովրդի վճռականության մասին: Արցախի խորհրդարանի նախագահը նաև անդրադարձավ սեպտեմբերի 27-ին ԱՀ Ազգային ժողովի՝ Ադրբեջանի ագրեսիայի ակտը դատապարտող հայտարարությանը՝ նշելով, որ նպատակը քաղաքակիրթ երկրների ուշադրությունը ևս մեկ անգամ Արցախի ճանաչման խնդրի վրա սևեռելն էր:
Շարունակելով թեման՝ խորհրդարանի ղեկավարը նշեց, որ պատերազմը երկարելու դեպքում ՀՀ ԱԺ-ում քննարկման կդրվի Արցախի ճանաչման հարցը:
Պատասխանելով ՀՀ կողմից ԱՀ անկախության ճանաչման հավանականության և ՀՀ-ԱՀ ռազմավարական դաշինքի կնքման մասին լրագրողի հնչեցրած հարցին՝ Արթուր Թովմասյանը նշեց, որ երկու թեմաներն էլ այժմ քննարկման փուլում են:
Ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում: