Կորոնավիրուսից 6 մարդ է մահացել, նախարարությունը հորդորում է պահել հակահամաճարակային կանոնները - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսից 6 մարդ է մահացել, նախարարությունը հորդորում է պահել հակահամաճարակային կանոնները

2020-09-28 12:25 , Общество, 1010

Կորոնավիրուսից 6 մարդ է մահացել, նախարարությունը հորդորում է պահել հակահամաճարակային կանոնները

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 174 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 52 մարդ, արձանագրվել է մահվան 6 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 49 574 դեպք է արձանագրվել, որից 43665-ը ապաքինված, 957-ը՝ մահվան ելքով։

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով հիվանդ 295 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 6 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 58 (կին), 79 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (կին), 84 (կին) և 74 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 1935 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 286 161-ի։

ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր տարածած հայտարարությունում ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում առավել քան կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը:

«Ցավոք, մեր երկիրը դեռևս շարունակում է գտնվել նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատերազմում: Համաճարակի ընթացքում, և հիմա էլ ավելի կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:

Հորդորում ենք բոլոր իրավիճակներում լինել առավել քան զգոն և ուշադիր, պահել հակահամաճարակային կանոնները, այն է` շարունակել կրել դիմակ, պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային:

Այս պարզ կանոնները կօգնեն կանխել հիվանդության տարածումն` այդպիսով ավելի ամուր պահելով մեր թիկունքը»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ երեկ, Արցախի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմի հարձակման իրողությամբ պայմանավորված, նախարար Արսեն Թորոսյանը ուղերձ էր հղել, որում, դիմելով բուժաշատողներին, ընդգծել էր, որ հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով։

Лента

Рекомендуем посмотреть