Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում 30-ից ավելի վիրավոր կա. ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում 30-ից ավելի վիրավոր կա. ՄԻՊ

2020-09-27 20:24 , Общество, 1604

Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում 30-ից ավելի վիրավոր կա. ՄԻՊ

Վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախա-ադրբեջանական սահմանին լայնածավալ հարձակման հետևանքով՝ այդ թվում ավելի քան 50 խաղաղ բնակավայրերի վրա ծանր հրետանու ու օդուժի կրառմամբ, այս պահին հաստատված 2 զոհ կա, վիրավորների առումով թվերը ճշտվում են, 30-ից ավելի վիրավորների մասին է հայտնի քաղաքացիական բնակչության շրջանում:

Այդ մասին Արցախի տեղեկատվական շտաբում հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը:

Նրա հաղորդմամբ` նյութական վնասները ևս բազմաթիվ ու բազմաբնույթ են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից այսօր սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը փաստահավաք առաքելություն է սկսել։

Ինչ վերաբերվում է զինծառայողների շրջանում կորուստներին՝ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը քիչ ավելի վաղ տեղեկացրել էր 16 զոհի և 100-ից ավելի վիրավորների մասին:

Лента

Рекомендуем посмотреть