«Սիրելի զավակներ իմ, եղեք ամուր». Պարգև Սրբազան - RadioVan.fm

Онлайн

«Սիրելի զավակներ իմ, եղեք ամուր». Պարգև Սրբազան

2020-09-27 14:37 , Общество, 1533

«Սիրելի զավակներ իմ, եղեք ամուր». Պարգև Սրբազան

Արցախի Թեմի Առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է հղել, որում ասված է․

«Դիմում եմ հայ ժողովրդին,

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրուն։ Այս անգամ ևս ապացուցենք , որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է։

Դիմում եմ Արցախի ժողովրդին,

Սիրելի արցախցիներ, սիրելի զավակներ իմ, եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրեք և հզորացրեք անկոտրուն ուժով և միասնակամությամբ։

Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար։

Դիմում եմ մեր բոլոր հավատացյալ զավակներին,

Ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին։

Աստված մեզ պահապան, զորավիգ և օգնական»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այցով Իտալիայում գտնվով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը պետք է հանդիպեր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատել է այցը՝ անհապաղ վերադառնալով Հայաստան։

Лента

Рекомендуем посмотреть