Ժամանակն է՝ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներին օրենքով զրկել պաշտոններ զբաղեցնելու իրավունքից․ Գ․ Ծառուկյան - RadioVan.fm

Онлайн

Ժամանակն է՝ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներին օրենքով զրկել պաշտոններ զբաղեցնելու իրավունքից․ Գ․ Ծառուկյան

2020-09-17 14:14 , Политика, 982

Ժամանակն է՝ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներին օրենքով զրկել պաշտոններ զբաղեցնելու իրավունքից․ Գ․ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ, հարուցված քրեական գործերի շրջանակում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած գրառմանը՝ նշել է, թե կարծում է, որ ժամանակն է հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձանց Սահմանադրությամբ զրկել քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,-մասնավորապես նշել է Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում էր կատարել՝ համաձայնելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ այն հարցում, որ «սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում են եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում են հյուրերին ու կողոպտում նրանց»։

Հիշեցնենք՝ նախօրեին Ազգային ժողովի ամբիոնից եզրափակիչ ելույթում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պագամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ իր վարած քաղաքականության առնչությամբ մտահոգությանը՝ հայտարարել էր.

«Ինչ-որ այլասերվածության մասին եք խոսում, գիտե՞ք՝ ինչի մասին են էս չափորոշիչները էս չափորոշիչները ապագայում, մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և սիրել եկեղեցին: Եւ, այլևս, եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть