«Այս ուղին նոր մայիսի 28-ի ուղին է»․ ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը միացել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին - RadioVan.fm

Онлайн

«Այս ուղին նոր մայիսի 28-ի ուղին է»․ ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը միացել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին

2020-09-07 17:56 , Общество, 947

«Այս ուղին նոր մայիսի 28-ի ուղին է»․ ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը միացել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին

ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը միացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը հնչեցնող քաղաքացիներին։

«Հռչակագիր են խախտում, Արցախի խնդիր են վաճառում, արժեհամակարգ ոչնչացնում, սերունդների ապագան ու հավատը գողանում, եկեղեցին ոտնահարում, հերոսներին, ավանդական ընտանքներ են արժեզրկում, օրենքով բյուջե են թալանում․․․էլ որն ասեմ»,-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նախարարության շենքի առջև այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց դերասանը՝ ընդգծելով, որ ընթացող ակցիան արժանապատվության զգացում կարթնացնի հասարակության մեջ, որը ոտքի կանգնելով կասի՝ «Սուրբ հայրենիքը մեր չենք տա այլոց երբեք»։

Դերասանի խոսքով՝ «այս ուղին նոր մայիսի 28-ի ուղին է»։

Նրա ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները՝ ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության կազմակերպմամբ, «Արայիկ հեռացի՛ր» վանկարկումներով այսօր բողոքի ակցիա են իրականացրել նախարարության շենքի առջև։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ «Լանզարոտեի» կոնվենցիայի վավերացումը, Հանրակրթության պետական չափորոշիչների նախագծով առաջարկվող առարկայացանկի ձևավորման սկզբունքները քանդում են հայ ժողովրդի ավանդական ընտանեկան արժեքները։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть