ՀՀ-ում Covid-19-ի դեմ պայքարում շուրջ 11 միլիարդ 449 միլիոն դրամ է ծախսվել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում Covid-19-ի դեմ պայքարում շուրջ 11 միլիարդ 449 միլիոն դրամ է ծախսվել

2020-09-03 15:51 , Политика, 1062

ՀՀ-ում Covid-19-ի դեմ պայքարում շուրջ 11 միլիարդ 449 միլիոն դրամ է ծախսվել

Հայաստանում կորոնավիրուսային համավարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից այս տարվա մարտից մինչև սեպտեմբերի 1-ը իրականացվել են 11 միլիարդ 449 միլիոն 534 հազար 268 դրամի փաստացի ծախսեր:

Գերատեսչության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ այդ գումարից 3 միլիարդ 40 միլիոն 513 հազար 750 դրամ հատկացվել է վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերին, 826 միլիոն 126 հազար 809 դրամը՝ պարգևատրումներին։

Տարածած հաղորդագրությունում նշված է, որ ներկայացված են բացառապես ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

«Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի»,-ասված է հաղորդագրությունում:

Թե 449 միլիոն 534 հազար 268 դրամից ինչ այլ հատկացումներ են եղել՝ տեղեկացեք ցանկից։

Հիշեցնենք՝ ՀՀ-ում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 44 271 դեպք է արձանագրվել, որից 38 855-ը ապաքինված, 887-ը՝ մահվան ելքով։ Նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսով հիվանդ 271 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով: Այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 4258 քաղաքացի։

Лента

Рекомендуем посмотреть