24 սփյուռքահայ մասնագետներ պետական մարմիններում աշխատելու նպատակով արդեն Հայաստանում են․ «Ի Գործ»-ը մեկնարկել է - RadioVan.fm

Онлайн

24 սփյուռքահայ մասնագետներ պետական մարմիններում աշխատելու նպատակով արդեն Հայաստանում են․ «Ի Գործ»-ը մեկնարկել է

2020-09-02 14:58 , Политика, 1166

24 սփյուռքահայ մասնագետներ պետական  մարմիններում աշխատելու նպատակով արդեն Հայաստանում են․ «Ի Գործ»-ը մեկնարկել է

Մեկնարկել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքահայ մասնագետների «Ի Գործ» ծրագիրը: Առաջին փուլով 24 մասնագետներն արդեն Հայաստանում են։

Գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ մասնագետներ են ժամանել Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդեռլանդներ ու Չինաստան։ Ընդգծվում է, որ որ նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել հայրենիք և միանալ ՀՀ կառավարության աշխատանքներին:

Առաջին փուլի մասնակիցներն աշխատանքի են անցել վարչապետի աշխատակազմում, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Շրջակա միջավայրի, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Էկոնոմիկայի նախարարություններում, Կենտրոնական բանկում, Կրթության տեսչական մարմնում, Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակներում:

COVID-19-ով և օդային սահմանափակ հաղորդակցությամբ պայմանավորված՝ ծրագրի մյուս մասնակիցները Հայաստան կժամանեն մի փոքր ավելի ուշ:

Հիշեցնենք՝ այս տարվա մարտի սկզբին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարեց «իԳործ» ծրագիրի մեկնարկի մասին, որ շրջանակում սփյուռքահայ մասնագետները հրավիրվեցին աշխատելու Հայաստանի պետական մարմիններում: Ծրագրին դիմելող սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան մագիստրոսի կամ ավելի բարձր գիտական աստիճան, նրանց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից տրամադրվում է երկկողմանի ավիատոմս և ամսական 336 հազար դրամ գումար՝ կեցության ծախսերը հոգալու համար:

Ծրագիրը կտևի մեկ տարի և կմեկնարկի հուլիսի 1-ից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть