«իԳործ»․ սփյուռքի մասնագետներին հրավիրում են աշխատել Հայաստանի կառավարությունում․ կեցության համար կտրվի ամսական 336 հազար դրամ - RadioVan.fm

Онлайн

«իԳործ»․ սփյուռքի մասնագետներին հրավիրում են աշխատել Հայաստանի կառավարությունում․ կեցության համար կտրվի ամսական 336 հազար դրամ

2020-03-06 18:53 , Политика, 1539

«իԳործ»․ սփյուռքի մասնագետներին հրավիրում են աշխատել Հայաստանի կառավարությունում․ կեցության համար կտրվի ամսական 336 հազար դրամ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում է աշխատելու Հայաստանի պետական մարմիններում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն պետական համակարգում և հնարավորություն կունենան ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

Ծրագրին դիմելու համար սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան մագիստրոսի կամ ավելի բարձր գիտական աստիճան, նրանց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կտրամադրվի երկկողմանի ավիատոմս և ամսական 336 հազար դրամ գումար՝ կեցության ծախսերը հոգալու համար: Ծրագիրը կտևի մեկ տարի և կմեկնարկի հուլիսի 1-ից:

Մասնակցելու համար անհրաժեշտ է դիմումներն ուղարկել մինչև 2020 թվականի ապրիլի 6-ը՝ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть