«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղի հրդեհից տուժած 24, 33, 32 և 46-ամյա տղամարդկանց վիճակը ծայրահեղ ծանր է - RadioVan.fm

Онлайн

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղի հրդեհից տուժած 24, 33, 32 և 46-ամյա տղամարդկանց վիճակը ծայրահեղ ծանր է

2020-09-01 17:29 , Общество, 1200

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղի հրդեհից տուժած 24, 33, 32 և 46-ամյա տղամարդկանց վիճակը ծայրահեղ ծանր է

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած արական սեռի բոլոր՝ 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

«33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:

32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:

46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:

24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Ալինա Նիկողոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 12:08-ին, հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում, որը խլել է 2 մարդու կյանք, հրդեհի հետևանքով տուժել է 4 քաղաքացի։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть