Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարրա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:
Բռնկված հրդեհը, ցավոք, խլել է 2 մարդու կյանք:
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ 4 քաղաքացի էլ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Հաղորդվում է, որ այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ, պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը