Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 97 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 634 մարդ, արձանագրվել է մահվան 2 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 43 878 դեպք է արձանագրվել, որից 38 356-ը ապաքինված, 881-ը՝ մահվան ելքով։
Ըստ աղբյուրի, կորոնավիրուսով հիվանդ ևս 268 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։ Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 2 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 64 և 67 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 989 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 206 929-ի։
Հիշեցնենք՝ երկրում Covid-19-ի փոքր-ինչ կայուն վիճակով պայմանավորված՝ կորոնավիրուսով վարակվածներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով վերապրոֆիլավորված բուժկենտրոններն այս օրերին վերադառնում են աշխատանքային նախկին ռեժիմին։