Կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին․ Փաշինյանը՝ BBC-ի եթերում - RadioVan.fm

Онлайн

Կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին․ Փաշինյանը՝ BBC-ի եթերում

2020-08-14 17:59 , Политика, 803

Կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին․ Փաշինյանը՝ BBC-ի եթերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո Հայաստանը կշարունակի տնտեսական վերելքի ուղին:

Այդ մասին նա ասել է բրիտանական BBC հեռուսաընկերության HARDTalk հաղորդման շրջանակում:

«2019 թվականին մենք ունեցանք Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը։ Տնտեսական հաջողությունից զատ՝ մեր երկիրը հսկայական առաջընթաց արձանագրեց միջազգային բոլոր վարկանիշների գծով` ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դատական համակարգի անկախություն, հակակոռուպցիոն քաղաքականություն։ Երկու տարի շարունակ միջազգային հեղինակավոր հանդեսների կողմից Հայաստանը ճանաչվեց տարվա երկիր ոչ միայն ժողովրդավարության առումով, այլև տնտեսական ցուցանիշներով։ Իհարկե, համավարակով պայմանավորված իրավիճակն ընդհատեց մեր թռիչքը, բայց մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին»,- ընդգծել է ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը։

Զրույցի ընթացքում Փաշինյանը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի հուլիսյան լարվածությանը՝ հայտարարելով, որ հեղինակը Բաքուն է եղել։

Հարցազրույցից այս և այլ թեմաների վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть