Հայաստանի միակողմանի ջանքերով խաղաղության չենք կարող հասնել․ Փաշինյանը՝ բրիտանացի հաղորդավարին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի միակողմանի ջանքերով խաղաղության չենք կարող հասնել․ Փաշինյանը՝ բրիտանացի հաղորդավարին

2020-08-14 16:58 , Политика, 851

Հայաստանի միակողմանի ջանքերով խաղաղության չենք կարող հասնել․ Փաշինյանը՝ բրիտանացի հաղորդավարին

Հայաստանի միակողմանի ջանքերով խաղաղության չենք կարող հասնել, իրական խաղաղության կարող ենք հասնել, եթե Ադրբեջանը նույնպես նման ցանկություն հայտնի․ այդ մասին բրիտանական BBC հեռուստաընկերության HARDtalk հաղորդման շրջանակում կայացած հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հաղորդավարի այնդիտարկմանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակվում է, գրանցվում են նոր բախումներ, վերջին սրացման ժամանակ էլ երկու կողմից զոհեր եղան, տպավորություն է, որ ոչինչ չի փոխվել։

«Հայաստանի վարչապետ դառնալով՝ ես խաղաղության նոր բանաձև եմ առաջարկել: Այն նախատեսում է, որ Լեռնային Ղարաբաղի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ ես Հայաստանի միակ ղեկավարն եմ, որ հայտարարում եմ, թե Ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցիների համար, բայց, դժբախտաբար, Ադրբեջանի նախագահը չի արձագանքել իմ առաջարկին»,-ասել է վարչապետը՝ շեշտելով, որ հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածության հեղինակը Բաքուն էր:

Իսկ հաղորդավար Սթիվեն Սակուրի դիտարկմանը, թե՝ Փաշինյանի ՝ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունն է հրահրել Ադրբեջանին՝ վարչապետն այսպես է արձագանքել․

«Ինչու՞ եմ ասել «Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը Հայաստան է․ առաջին հերթին, որովհետև այն մի քանի հազար տարի բնակեցված է բնիկ հայերով, իսկ 1991 թվականին հայ բնակչությունը տարածաշրջանում կազմում էր 80 տոկոս: Մինչդեռ, Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում էր այն մաքրել հայերից, և հակամարտությունը սկսվեց հենց այդ պահից»։

BBC-ի հաղորդավարը նաև հիշատակել է Բաքվում ցավոտ ընդունված Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի կառուցման մասին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ ոչ թե Հայաստանը, այլ Լեռնային Ղարաբաղի իշխանությունն է կառուցում ճանապարհը, և դա անում է իր բնակչության շահերից ելնելով:

«Եվ դա բնական է, քանի որ մարդիկ ապրում են և տեղաշարժի կարիք ունեն: Իսկ Ադրբեջանը շրջափակել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև՝ Հայաստանը: Մենք Ադրբեջանից սպասում ենք Ղարաբաղյան հակամարտության լուծման ցանկացած, միայն ոչ ռազմական լուծում, բայց ոչինչ չենք ստանում»,- հավելել է վարչապետը:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть