Հրավառությունների արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի․ Ավինյանը՝ քաղաքացիների անդորրի պահպանման ելքերով - RadioVan.fm

Онлайн

Հրավառությունների արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի․ Ավինյանը՝ քաղաքացիների անդորրի պահպանման ելքերով

2020-08-13 22:05 , Политика, 883

Հրավառությունների արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի․ Ավինյանը՝ քաղաքացիների անդորրի պահպանման ելքերով

Հայաստանի Հանրապետության տարածքում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի՝ բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանը։

Այդ մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, այս շաբաթասկզբին գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ հսկողությունը ուժեղացվելու վերաբերյալ իր հայտարարության մասին։

Նշենք՝ Ավինյանը հայտնել էր, թե բազմաթիվ դիմում-բողոքներից, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են գիշերային ժամերին իրականացվող հրավառությունները և հրագործական արտադրատեսակների կիրառումը, անօրինական վերասարքավորված ու առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցները, ճանապարհային երթևեկության կանոններով չնախատեսված նպատակներով ձայնային ազդանշաններ արձակելը, ստանդարտին չհամապատասխանող երաժշտական համակարգերի օգտագործումը։

Նա հայտնել էր, որ հանձնարարել է գիշերային ժամերին քաղաքացիների անդորրը խանգարողներին պատասխանատվության ենթարկել։

Лента

Рекомендуем посмотреть