Ավինյանի հանձանարարականով գիշերային ժամերին քաղաքացիների անդորրը խանգարողները պատասխանատվության կենթարկվեն - RadioVan.fm

Онлайн

Ավինյանի հանձանարարականով գիշերային ժամերին քաղաքացիների անդորրը խանգարողները պատասխանատվության կենթարկվեն

2020-08-10 18:01 , Политика, 1010

Ավինյանի հանձանարարականով գիշերային ժամերին քաղաքացիների անդորրը խանգարողները պատասխանատվության կենթարկվեն

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատկան գերատեսչություններին հանձնարարել է պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք գիշերային ժամերին խանգարում են քաղաքացիների անդորրը:

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Ավինյանը՝ նշելով, որ բազմաթիվ դիմում-բողոքներից, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են գիշերային ժամերին իրականացվող հրավառությունները և հրագործական արտադրատեսակների կիրառումը, անօրինական վերասարքավորված ու առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցները, ճանապարհային երթևեկության կանոններով չնախատեսված նպատակներով ձայնային ազդանշաններ արձակելը, ստանդարտին չհամապատասխանող երաժշտական համակարգերի օգտագործումը։

«ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր ոք ունի կյանքի համար բարենպաստ և առողջության համար անվտանգ աշխատանքային ու բնակության պայմանների, հանգստի իրավունք,-նշում է փոխվարչապետը՝ շեշտելով,-վերը թվարկվածը խախտում է մարդկանց իրավունքները, վտանգում մեր ու մեր երեխաների առողջությունը»։

Այդ ամենից ելնելով Ավինյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ, քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու, անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ, բնակչության շրջանում իրականացնել մեծածավալ իրազեկման աշխատանքներ՝ հրավառությունների կազմակերպման և հրագործական արտադրանքի իրացման ոլորտում գործող արգելքների, տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգը օգտագործելու կանոնների վերաբերյալ:

Лента

Рекомендуем посмотреть