Մահացել է հայ պատանիներին «ֆուտբոլային երազանք»-ի ճանապարհով տանող 34-ամյա Լևոն Ղասաբօղլյանը․հուղարկավորությունը վաղն է - RadioVan.fm

Онлайн

Մահացել է հայ պատանիներին «ֆուտբոլային երազանք»-ի ճանապարհով տանող 34-ամյա Լևոն Ղասաբօղլյանը․հուղարկավորությունը վաղն է

2020-08-13 20:50 , Спорт, 1511

Մահացել է հայ պատանիներին «ֆուտբոլային երազանք»-ի ճանապարհով տանող 34-ամյա Լևոն Ղասաբօղլյանը․հուղարկավորությունը վաղն է

34 տարեկանում սրտի կաթվածից կյանքից հեռացել է անվանի ֆուտբոլիստ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը։

Նրա հոգեհանգստի արարողությունը այսօր էր՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 14-ին:

«Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից: Ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին»,-օգոստոսի 9-ին՝ նրա մահվան օրը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մամուլի ծառայությունը:

Նշենք՝ Լևոն Ղասաբօղլյանը հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբում, որտեղ վնասվածքի պատճառով կարիերան հարկադրված ավարտել է՝ անցնելով մարզչական աշխատանքի: Հայաստանում նա մարզչական կարիերան սկսել է «Փյունիկի» մարզադպրոցում, այնուհետև գլխավորել է Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականն ու աշխատել «Արցախի» մարզչական շտաբում:

Լինելով «Ֆուտբոլը հանուն բարեկամության կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի» ծրագրի կազմկոմիտեի անդամ, ու կարևորելով Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը՝ նա 2019-ի հոկտեմբերին հայտարարեց «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք»-ի իրագործման մասին, որի շրջանակում 9-16 տարեկանների համար մանկապատանեկան ֆուտբոլային ճամբար էր ստեղծվելու։ Աչքի ընկած լավագույն ֆուտբոլիստները Պորտուգալիայում մեկ ամիս անվճար սովորելու հնարավարություն էին ունենալու։

Վերջին շրջանում, նշենք, Լևոնը մարզչական գործունեություն էր ծավալում Ղազախստանում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть