Պորտուգալական Bsports-ը կաջակցի հայ պատանի ֆուտբոլիստներին - RadioVan.fm

Онлайн

Պորտուգալական Bsports-ը կաջակցի հայ պատանի ֆուտբոլիստներին  

2019-10-29 17:02 , Спорт, 593

Պորտուգալական Bsports-ը կաջակցի հայ պատանի ֆուտբոլիստներին

«Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք». «Ֆուտբոլը հանուն բարեկամության կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի» ծրագրի կազմկոմիտեի անդամ, պորտուգալական Bsports ակադեմիայի հայկական պատվիրակության ղեկավար Լևոն Ղասաբօղլյանը Հայաստանում է կարևոր առաքելությամբ՝ Հայաստանում գտնելու ու աջակցելու սկսնակ տաղանդավոր ֆուտբոլիստներին` խթանելով նրանց հետագա առաջընթացը:

Ըստ այդմ՝ Bsports-ը նոյեմբերի 20-ից Հայաստանում մեկշաբաթյա մարզումներ է անցկացնելու, որին մասնակցելու համար հրավիրվում են 9-16 տարեկան ֆուտբոլիստներ։ Մասնակցությունը վճարովի է լինելու, թե որքան՝ նախաձեռնության հեղինակները չեն մանրամասնում։ Այնուհետ լավագույն երկուսին հնարավորություն կընձեռվի (անվճար) մեկ ամսով մեկնել Պորտուգալիա՝ այնտեղ մարզումները շարունակելու։

football

«Եթե աչքի ընկնեն նաև այնտեղ, ապա կարող են արդեն մարզվել եվրոպական այլ ակումբներում»,-նշում է Ղասաբօղլյանը:

Մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարի մասին իրազեկող մամլո ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть