Չնայած քննադատություններին՝ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի 1-ին խմբաքանակները կարտադրվեն 2 շաբաթվա ընթացքում - RadioVan.fm

Онлайн

Չնայած քննադատություններին՝ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի 1-ին խմբաքանակները կարտադրվեն 2 շաբաթվա ընթացքում

2020-08-13 18:55 , Медицина, здоровье, 1733

Չնայած քննադատություններին՝ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի 1-ին խմբաքանակները կարտադրվեն 2 շաբաթվա ընթացքում

Ռուսական Sputnik V («Սպուտնիկ Վի») անվանումը ստացած պատվաստանյութի առաջին խմբաքանակները կարտադրվեն երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ այն նախատեսված է ներքին շուկայի համար՝ հիմնականում բժիշկների: Բայց արտասահմանում դրա արտադրությունը նույնպես չի բացառվում, և բանակցությունները, ըստ նախարարի, արդեն ընթանում են:

Հիշեցնենք՝ երեքշաբթի Ռուսաստանը հատարարեց կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհում առաջին պատվաստանյութը գրանցելու մասին։ Այն մշակվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում։ Հաղորդվել է, որ մարդու ադենովիրուսի վրա հիմնված վեկտորային պատվաստանյութը փորձարկվել է մի քանի կենդանական տեսակների, իսկ ավելի ուշ՝ կամավորների երկու խմբի վրա:

Այնուամենայնիվ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում, քննադատվում է դրա արտադրությունը սկսելու որոշումը: Փորձագետների կարծիքով, երկու ամսվա փորձարկումը չի կարելի անվանել ամբողջական, և իրականում Ռուսաստանը փորձարկումներ է իրականացնում բնակչության վրա:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть