Ռուսաստանում գրանցվեց կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը. Պուտինը հայտնել է դստեր պատվաստման մասին - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանում գրանցվեց կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը. Պուտինը հայտնել է դստեր պատվաստման մասին

2020-08-11 16:10 , Мир, 1828

Ռուսաստանում գրանցվեց կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը. Պուտինը հայտնել է դստեր պատվաստման մասին

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կառավարության անդամների հետ խորհրդացությունը հայտնել Է Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին՝ նշելով, որ իր աղջիկներից մեկը պատվաստվել է արդեն և իրեն լավ է զգում։

«Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ պատվաստանյութ է գրանցվել նոր կորոնավիրուսի դեմ»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է ՌԴ նախագահը՝ շեշտելով,-գիտի որ այն բավականին արդյունավետ է, կայուն իմունիտետ է ձևավորում և անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները»։

Պուտինը առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին խնդրել է իրեն մանրամասն տեղեկացնել գործընթացի մասին: Ավելի վաղ Մուրաշկոն հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին։

Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը կսկսվի մոտ ապագայում, ընդ որում՝ պատվաստումը կամավոր սկզկբունքով է լինելու:

Պուտինը, միաժամանակ, հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեմ շատ պատվաստանյութեր կլինեն։

Лента

Рекомендуем посмотреть