Սերժ Թանկյանը լիբանանահայերին օգնելու նպատակով 5000 դոլար է նվիրաբերել - RadioVan.fm

Онлайн

Սերժ Թանկյանը լիբանանահայերին օգնելու նպատակով 5000 դոլար է նվիրաբերել

2020-08-13 15:26 , Культура, Шоу бизнес, 1145

Սերժ Թանկյանը լիբանանահայերին օգնելու նպատակով 5000  դոլար է նվիրաբերել

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավին։

Հիմնադրամից հայտնում են, որ նա նվիրաբերել է 5000 ամերիկյան դոլար, այն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին:

Հիշեցնենք՝ Բեյրութը օգոստոսի 4-ին ցնցած պայթյունից հետո, որը խլեց մոտ 200 մարդու, այդ թվում՝ այս պահի տվյալով 13 հայի կյանք, շուրջ 6000-ին վիրավոր դարձրեց, 300 հազարն էլ անօթևան մնացին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը օգոստոսի 6-ին հայտարարեց Լիբանանում ապրող հայերին աջակցելու համար առցանց դրամահավաքի մեկնարկի մասին։ «Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը սատարել է, այժմ մեր գործելու ժամանակն է»,-ընդգծել էին Հիմնադրամից։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть