Ոստիկանության 8 ծառայող կհեռացվի համակարգից, 3-ը խիստ նկատողություն կստանա․ հարցը քննարկվել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի ղեկավարած ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստում։
Ոստիկանության 11 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի ու եզրակացությունների քննարկմանը, պարզելով փաստական հանգամանքները, հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանապետին՝ 8 ծառայողի նկատմամբ «Ոստիկանությունից ազատում», իսկ 3 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժեր կիրառելու առաջարկով։
Հիշեցնենք՝ վերջին մեկ շաբաթում փոխոստիկանապետի պաշտոնից և համակարգում ծառայությունից 2 անձ է ազատվել։ Նրանք են՝ Տիգրան Եսայանը և Հայկ Մհրյանը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը