ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ համաձայն որի Տիգրան Եսայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
Հրամանագրում նշում է, որ հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի։
Հիշեցնենք՝ օրերս պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատվել էր նաև փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։