Շուրջ 100 օր անց Նոր Զելանդիայում Covid-19-ի դեպքեր են հաստատվել - RadioVan.fm

Онлайн

Շուրջ 100 օր անց Նոր Զելանդիայում Covid-19-ի դեպքեր են հաստատվել

2020-08-12 15:59 , Мир, 956

Շուրջ 100 օր անց Նոր Զելանդիայում Covid-19-ի դեպքեր են հաստատվել

Նոր կորոնավիրուսային հիվանդությունից (Covid-19) 102 օր ազատ լինելուց հետո Նոր Զելանդիան վերջին 1 օրում կրկին Covid-19-ի բռնկում է գրանցել: Երկում 9 դեպք է հաստատվել։

Նշենք՝ ըստ worldometers միջազգային պորտալի՝ 5 մլն 2100 բնակիչ ունեցող Նոր զելանդիայում համավարակի բռնկումից ի վեր 22 մահվան ելքով կորոնավարակի 1579 դեպք է հաստատվել, որից 1531-ը ապաքինվել են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը օրերս խորհուրդ էր տվել երկրներին օրինակ վերցնել Նոր Զելանդիայից կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի հարցում՝ մատնացույց անելով տեղի կառավարության ջանքերը համավարակի դեմ պայքարում։

Նա նշել էր, որ Նոր Զելանդիան, ինչպես նաև Ռուանդան, կարողացել են վաղ փուլում հաղթահարել վիրուսի տարածումը:

Հավելենք՝ աշխարհի 215 երկրում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) վարակվածների ընդհանուր թիվն այս պահին մոտենում է 20 մլն 553 հազարին, որից մահացել է 746 640-ը, ապաքինվել՝ շուրջ 13 մլն 465 հազար մարդ։ Չնայած հաստատված դեպքերի աճին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ ներկայում իդեալական միջոց գոյություն չունի կորոնավիրուսի դեմ և, հնարավոր և, այն երբեք էլ չհայտնվի, հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարում առկա են հույսի կանաչ ծիլեր։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть