Կորոնավիրուսի դեմ պայքարում առկա են հույսի կանաչ ծիլեր. ԱՀԿ ղեկավար - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի դեմ պայքարում առկա են հույսի կանաչ ծիլեր. ԱՀԿ ղեկավար

2020-08-11 17:05 , Мир, 1064

Կորոնավիրուսի դեմ պայքարում առկա են հույսի կանաչ ծիլեր. ԱՀԿ ղեկավար

Չնայած փաստին, որ աշխարհում նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակման ավելի քան 20 միլիոն դեպք է հաստատված, իսկ մահերի թիվը մոտենում Է 750 հազարին, COVID-19-ի համավարակի դեմ պայքարում առկա են հույսի նշույլներ:

«Այս վիճակագրության հետևում մեծ ցավ և տառապանք կա: Յուրաքանչյուր կյանք մեզ համար կարևոր է: Գիտեմ, որ ձեզանից շատերը վշտացած են, և որ սա ողջ աշխարհի համար դժվար ժամանակաշրջան է, սակայն ցանկանում եմ հստակություն մտցնել․ առկա են հույսի կանաչ ծիլեր, և, անկախ այն բանից, թե որտեղ է գտնվում երկիրը, տարածաշրջանը, քաղաքը կամ ավանը, երբեք ուշ չէ ետ շրջել COVID-19-ի բռնկումը»,-նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ ներկայում իդեալական միջոց գոյություն չունի կորոնավիրուսի դեմ և, հնարավոր և, այն երբեք էլ չհայտնվի։

Գեբրեյեսուսը կոչ Է արել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում օրինակ վերցնել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Նոր Զելանդիան, Ռուանդան և Կարբյան ծովի ու Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզի պետություններ, որոնց հաջողվել Է կանխել վիրուսի տարածումը վաղ փուլում:

Նա հիշատակել է հանգստյան օրերին Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերի խոսքերը, ըստ որոնց նշվել է, որ արդեն 100 օր է՝ վարակի փոխանցման նոր դեպքեր չեն արձանագրվել երկրում՝ միաժամանակ կոչ անելով քաղաքացիներին պահպանել զգոնությունը։

Նշենք՝ worldometers միջազգային պորտալի տվյալներով՝ 5 մլն 2 հազար100 բնակիչ ունեցող Նոր զելանդիայում համավարակի բռնկումից ի վեր վարակի՝ 22 մահվան ելքով 1570 դեպք է հաստատվել, որից 1526-ը ապաքինվել են։

Իսկ աշխարհի 215 երկրում վարակվածների ընդհանուր թիվն այս պահին մոտենում է 20 մլն 387 հազարին, որից մահացել է 739 526-ը, ապաքինվել է շուրջ 13 մլն 200 հազար մարդ։ Վարակվածության բարձր ցուցանիշներով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որին հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը։

Ռուսաստանն այսօր հայտարարեց կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть