Թուրք-ադրբեջանական զորավարժությունները էական նորություններ չեն պարունակել․ Տիգրան Աբրահամյան - RadioVan.fm

Онлайн

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները էական նորություններ չեն պարունակել․ Տիգրան Աբրահամյան

2020-08-11 18:03 , Политика, 1005

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները էական նորություններ չեն պարունակել․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանում կայացած զորավարժությունների վերաբերյալ տեսանյութերի նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ, դրանք, չնայած մասշտաբային առումով մեծ թվով բնակավայրեր են ընդգրկել, սակայն իրենց բնույթով և բովանդակությամբ, էական նորություններ չեն պարունակել»,-այդ մասին հայտնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ հրապարակված տեսանյութերում, Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել։

«Անձամբ իմ համար զարմանալի էր ԱԹՍ-ների ներգրավվածության մասին կադրերի բացակայությունը, որի մասին զորավարժություններից առաջ շատ էր խոսվում։ Առհասարակ ցուցադրված կադրերը այդքան էլ տպավորիչ չէին, իսկ ներկայացված զինտեխնիկան հիմնականում փոքր խմբաքանակներով էր։ Այս զորավարժությունների քաղաքական մասշտաբը անգամներով գերազանցում էր ռազմական բաղադրիչին»,-գրել է Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները՝ երկու երկրների ցամաքային զորքերի և օդուժի մասնակցությամբ, անցկացվել են հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում Եվլախում և Նախիջևանում անցկացվող զորավարժություններին ներգրավված կլինեն մեծ թվով զրահատեխնիկա, հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть