Նախիջևանի սահմանին համատեղ միջոցառում անցկացնելու առաջին դեպքը չէ․ թուրքագետը՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության մասին - RadioVan.fm

Онлайн

Նախիջևանի սահմանին համատեղ միջոցառում անցկացնելու առաջին դեպքը չէ․ թուրքագետը՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության մասին

2020-07-29 14:36 , Политика, 1184

Նախիջևանի սահմանին համատեղ միջոցառում անցկացնելու առաջին դեպքը չէ․ թուրքագետը՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության մասին

Այսօր մեկնարկող զորավարժությունը Նախիջևանի սահմանին համատեղ միջոցառում անցկացնելու առաջին դեպքը չէ։ Այդ մասին գրում է թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։

«Առաջին դեպքը չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը անցկացնում են համատեղ զորավարժություններ, առաջին դեպքը չէ, որ դա անում են Նախիջևանում, առաջին դեպքը չէ, որ դրանցում մշակվում են Հայաստանի վրա հարձակման կամ հակահարձակման սցենարներ, առաջին անգամ չէ, որ Թուրքիան հանդես է գալիս ադրբեջանամետ և նաև սուր հայտարարություններով»,-գրել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ վտանգներ կան, իհարկե, թուրք-ադրբեջանական զորավարժություններին էլ պետք է ուշադիր հետևել, զգոն լինել, ամենատարբեր ուղղություններով քայլեր ձեռնարկել՝ Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները զսպելու համար։

«Ոչ մի դեպքում ես չեմ ասում, թե ներկայիս Թուրքիայից վտանգ չի բխում մեզ համար, բայց դա չի նշանակում էլի, որ պիտի ասեն, թե Թուրքիան ուր որ է, ներխուժելու է Հայաստան, դրա շեմին է»,-շեշտել է թուրքագետը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրեր առաջ հայտնեց, որ Թուրքիայի հետ՝ երկու երկրների ցամաքային զորքերի և օդուժի մասնակցությամբ, համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու:

Զորավարժությունները՝ ռազմական ավիացիայի մասնակցությամբ, մեկնարկում են այսօր ու կշարունակվեն օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում, իսկ ցամաքային զորքերի մասնակցությամբ՝ օգոստոսի 1-5-ը՝ Նախիջևանում և Բաքվում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այսօր հանդիսավոր կերպով կայացել է զորվարժություններին մասնակից Թուրքիայի զինված ուժերի դիմավորման արարողությունը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть