Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին՝ հույս հայտնելով, որ ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունները կշարունակվեն - RadioVan.fm

Онлайн

Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին՝ հույս հայտնելով, որ ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունները կշարունակվեն

2020-08-10 16:53 , Мир, 943

Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին՝ հույս հայտնելով, որ ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունները կշարունակվեն

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին կայացած նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Իր շնորհավորական ուղերձում Պուտինը հույս է հայտնել, որ ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունները կշարունակվեն բոլոր ոլորտներում, կխորացվի համագործակցությունը միութենական պետության շրջանակում, կամրապնդվեն ԱՊՀ և ԵԱՏՄ գծով ինտեգրացիոն գործընթացները, ինչպես նաև ՀԱԿՊ-ի շրջանակում ռազմաքաղաքական կապերը

«Դա, անկասկած, բխում է Ռուսաստանի եւ Բելառուսի եղբայրական ժողովուրդների շահերից»,-ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարկված ուղերձում։

Հիշեցնենք՝ նախօրեին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ առաջադրված 5 թեկնածուներից Ալեքսանդր Լուկաշոնկոն ստացել է քվեների 80.23%-ը: Այս արդյունքները լուրջ դժգոհությունների և զանգվածային ցույցերի առիթ են դարձել՝ 1994 թվականից երկիրը ղեկավարող Լուկաշենկոյին երկրի ղեկից հեռանալու կոչերով:

Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև:

Ի դեպ, նշենք, որ Լուկաշենկոյին հաղթանակի կապակցությամբ շնորհավորած առաջին համաշխարհային առաջնորդը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն է եղել:

Лента

Рекомендуем посмотреть