Բելառուսը կշարունակի ղեկավարել Լուկաշենկոն․երկրում զանգվածային բողոքի ակցիաներ են - RadioVan.fm

Онлайн

Բելառուսը կշարունակի ղեկավարել Լուկաշենկոն․երկրում զանգվածային բողոքի ակցիաներ են

2020-08-10 14:40 , Мир, 1195

Բելառուսը կշարունակի ղեկավարել Լուկաշենկոն․երկրում զանգվածային բողոքի ակցիաներ են

Բելառուսը նախօրեին նախագահ էր ընտրում։

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է 26 տարի այդ երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 80.23 տոկսը։

Նա, նշենք, արդեն 6-րդ անգամ էր մասնակցում նախագահական ընտրությանը։

Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների 9.9 տոկոսը։ Նախագահի պաշտոնի համար, ընդհանուր առմամբ, պայքարում էր 5 թեկնածու, մնացյալ երեքին տված քվեները 1 տոկոսի սահմաններում են․ Աննա Կոնոպացկայան ստացել է ձայների 1.68 տոկոսը, Անդրեյ Դմիտրևը՝ 1.04 տոկոսը, Սերգեյ Չերեչենը՝ 1.13 տոկոսը։

Նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 80.23 տոկսը, բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 6.02 տոկոսը։

Նախագահական ընտրություններից հետո Բելառուսում կտրուկ ու աննախադեպ կերպով սրվել է իրավիճակը։ Արդյունքներից դժգոհ քաղաքացիները փողոց են դուրս եկել՝ պահանջելով ավելի քան քառորդ դար նախագահած Ալեքսանդր Լուկաշենկոյին հեռանալ:

Ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ․ իրավապահները կրառած ուժի հետևանքով մի քանի տասնյակ տուժածներ նաև մեկ զոհ կա։

Սպասվում է, որ բողոքի գործողությունները կվերսկսվեն այսօր։

Лента

Рекомендуем посмотреть