Հայկական երկրորդ հանրապետությունից երկրորդ ինքնաթիռն է մեկնել Բեյրութ՝ Արցախի ժողովրդից Լիբանանին մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի փոխանցմամբ՝ այն Լիբանանի ազգային առաջնորդարանի միջոցով կհասնի համայնքին։ «Տարիներ շարունակ Սփյուռքը, այդ թվում նաև լիբանանահայերը, նպաստել են Արցախի շենացմանը։ Այժմ օր օրի շենացող ու կայացած Արցախը սատարում է ծանր իրավիճակում հայտնված Լիբանանին»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ Հայաստանը ևս Լիբանան մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն Բեյրութում է։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
First of the three airlifts of assistance from #Armenia to brotherly #Lebanon arrived in #Beirut. From Armenia’s heart to Beirut pic.twitter.com/l8PDmbpjen
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) August 9, 2020
Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարության՝ դեպի Լիբանան մարդասիրական օգնության երեք օդանավերից առաջինի չվերթը կայացել է շաբաթ երեկոյան, հաղորդվել էր, որ հումանիտար աջակցությունը 12 տոննայի սահմաններում է։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պահեստավորված մոտ 3 հազար տոննա պայթուցիկ նյութերի բռնկումը մեծ ավերածություններ է պատճառել: Հզոր պայթյունի հետևանքով առնվազն 160 մարդ է զոհվել, 5 հազարից ավելի վիրավորներ կան, 300 հազարը առանց տանիքի է մնացել։