Կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանան․ առաջին թռիչքը վաղն է - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանան․ առաջին թռիչքը վաղն է

2020-08-07 14:12 , Политика, 1239

Կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանան․ առաջին թռիչքը վաղն է

ՀՀ կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ գործադիրն այսօր հերթական խորհրդակցությունն է անցկացրել։

«Այս պահին պլանավորված է երեք ինքնաթիռի թռիչք: Երեքն էլ հումանիտար աջակցություն է լինելու՝ դեղորայք, սնունդ»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանան։

Առաջին թռիչքը պլանավորված է վաղը՝ օգոստոսի 8-ին, երեկոյան՝ ժամը 21:00-ին, որի հիմնական նպատակն է լինելու առաջին հերթին դեղորայքային աջակցություն ցուցաբերելը:

Հաջորդ թռիչքը՝ զեկուցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում:

Ներկայումս ընթանում է ապրանքների հավաքագրման գործընթացը։

Միաժամանակ Լիբանան են այցելելու Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, ինչպես նաև Լիբանանի կառավարության և տեղի հայ համայնքի հետ հանդիպումների արդյունքում հստակեցնեն, թե այլ ինչ միջոցների կարիք կա ինչպես Լիբանանի կառավարությանը, այնպես էլ տեղի հայ համայնքին աջակցելու համար:

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պահեստում 2 750 տոննա ամոնիակի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորման հետևանքով տեղի ունեցած հուժկու պայթյունը խլել է այս պահի տվյալներով 149 մարդու կյանք՝ այդ թվում 11 հայի, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ, 300 հազարից ավելի մարդ մնացել է անօթևան:

Քաղաքին հասցված վնասի չափը 10-15 մլրդ դոլար է գնահատվում։

Лента

Рекомендуем посмотреть