Կիրակի՝ օգոստոսի 9-ին, Լիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ և կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների:
Լիբանանի ազգային առաջնորդարանից ի գիտություն հավատացյալ ժողովրդի տեղեկացնում են, որ արարողությունը կսկսվի առավոտյան 9.30-ին:
Առաջնորդարանից հորդորում են հավատացյալներին, պահպանելով հակահամաճարակային կանոնները, ներկա գտնվել պատարագին և աղոթել զոհվածների համար:
Նշենք՝ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 154-ը, որից 13-ը հայեր են, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում է 120 քաղաքացի, վիրավորների թիվը գերազանցում է 5000-ը, ավելի քան 300 000 մարդ մնացել է անօթևան:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը