«Պայթյունը նման էր Հիրոսիմային և Նագասակիին»․Բեյրութի քաղաքապետը չի կարողացել զսպել արցունքները, քաղաքում եռօրյա սուգ է հայտարարված - RadioVan.fm

Онлайн

«Պայթյունը նման էր Հիրոսիմային և Նագասակիին»․Բեյրութի քաղաքապետը չի կարողացել զսպել արցունքները, քաղաքում եռօրյա սուգ է հայտարարված

2020-08-05 15:37 , Мир, 1963

«Պայթյունը նման էր Հիրոսիմային և Նագասակիին»․Բեյրութի քաղաքապետը չի կարողացել զսպել արցունքները, քաղաքում եռօրյա սուգ է հայտարարված

«Պայթյունը նման էր Հիրոսիմայում և Նագասակիում տեղի ունեցած պայթյուններին։ Ես երբեք նման պայթյուն չէի տեսել։ Սա ազգային աղետ է, սա աղետ է Լիբանանի համար։ Մենք պետք է ուժեղ լինենք, խիզախ լինենք..., բայց սա չափազանց է»,-ասել է Բեյրութի քաղաքապետ Մարուան Աբբուդը՝ չկարողանալով զսպել արցունքները լրագրողների ու տեսախցիկների առաջ։

Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարված՝ ի հիշատակ նախօրեի երեկոյան նավահանգստի պահեստում տեղի ունեցած հուժկու պայթյունի զոհերի։

BBC-ն, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարի հայտարարությունները, նշում է՝ զոհվել է 70 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են, քաղաքի մի մասը փլատակների է վերածվել:

Տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում, այս պահի տեղեկություններով, ազգությամբ երեք հայ կա՝ տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հայտնելով նաև շուրջ 100 վնասվածների մասին:

Նաղդալյանի փոխանցմամբ՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։

«Այս պահի դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։

Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակը։

«Արեւելք»-ն էլ գրում է ազգությամ 5 հայի զոհվելու մասին՝ նշելով, որ երկու երեխաների մայր Տելիա Փափազեանը, որն ընտանիքով բնակվել է նավահանգիստին շատ մոտ թաղամասում, պայթյունին զոհ գնացած 5-րդ հայն է։

Ընդգծվում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել քաղաքական գործիչ Նազար Նաճարեանի, քաղաքի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ճեսիքա Պէզճեանի մահվան մասին, ևս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին, նշում է աղբյուրը, հայտնել են հայկական լրատվամիջոցները»։

Նշենք՝ տասնյակ մարդկանց կյանքեր խլած պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն է եղել։

Лента

Рекомендуем посмотреть