Նախապես չփաթեթավորեք ձեր ուղեբեռը և ձեռքի իրերը․ «Զվարթնոց»-ը՝ ուղևորներին - RadioVan.fm

Онлайн

Նախապես չփաթեթավորեք ձեր ուղեբեռը և ձեռքի իրերը․ «Զվարթնոց»-ը՝ ուղևորներին

2020-08-07 17:53 , Общество, 1151

Նախապես չփաթեթավորեք ձեր ուղեբեռը և ձեռքի իրերը․ «Զվարթնոց»-ը՝ ուղևորներին

Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը. ուղևորներին հորդորում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ նշելով, որ տեղում դրանք ախտահանվելու են։

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը:

Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը:

Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս կարող եք փաթեթավորել ձեր իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով»,-ասված է «Զվարթնոց»-ի տարածած հաղորդագրությունում:

«Զվարթնոց»-ից ավելի վաղ հայտնել էին որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող օդանավակայանում ուղևորահոսքը կրճատվել է 98%-ով։

Лента

Рекомендуем посмотреть