Տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող «Զվարթնոց»-ում ուղևորահոսքը կրճատվել է 98%-ով - RadioVan.fm

Онлайн

Տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող «Զվարթնոց»-ում ուղևորահոսքը կրճատվել է 98%-ով

2020-08-07 16:41 , Экономика, финансы, 1670

Տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող «Զվարթնոց»-ում  ուղևորահոսքը կրճատվել է 98%-ով

Կորոնավիրուսի՝ աշխարհում միլիոնավոր մարդկանց, հազարավոր կազմակերպությունների և ընկերությունների հասցրած վնասը չի շրջանցել նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին․տարեկան 3 միլիոն ուղևորաշրջանառություն ունեցող «Զվարթնոց»-ում ուղևորահոսքը կրճատվել է 98%-ով։

Այդ մասին հայտնում են օդանավակայանից՝ նշելով, որ մինչև կյանքի բնականոն հունին անցնելը, ստանձնել են ապահովել ոչ միայն ուղևորների անվտանգ թռիչքները, այլ նաև՝ ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ կորոնավիրուսից վերջիններիս պաշտպանելու համար:

«Այդ նպատակով ավիացիոն անվտանգության աշխատակիցները, շրջիկ ծառայության ընթացքում ժամանակակից «խելացի» սաղավարտներով հեռահար ձևով կջերմաչափեն ուղևորներին, ուղեբեռներն ու ձեռքի իրերն անվտանգ կերպով կախտահանվեն, օդանավակայանում փակցված հատուկ գծանշանների ու ցուցանակների, տեղադրված պաշտպանիչ բաժանարարների շնորհիվ կապահովվի ինչպես ուղևորների, այնպես էլ մեր աշխատակիցների միջև անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, իսկ ձեռքերի ախտահանման համար տեղադրված են անհրաժեշտ ախտահանիչ հեղուկներ»,-մանրամասնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ վստահեցնելով՝ պատրաստ են դիմակայել համաճարակի բոլոր դժվարություններին միասնական ուժերով:

«Մեր և ձեր ճանապարհորդությունները դեռ նոր են սկսվում, իսկ կյանքի գեղեցիկ պահերը դեռ առջևում են»,- ասվում է օդանավակայանի ֆեսբուքյան գրառման մեջ։

Лента

Рекомендуем посмотреть