«Մեր սրտերը լիբանանցիների հետ»․ Թել Ավիվը թշնամի պետություն համարվող Լիբանանի դրոշով է լուսավորել իր քաղաքապետարանը - RadioVan.fm

Онлайн

«Մեր սրտերը լիբանանցիների հետ»․ Թել Ավիվը թշնամի պետություն համարվող Լիբանանի դրոշով է լուսավորել իր քաղաքապետարանը

2020-08-06 18:05 , Мир, 1099

«Մեր սրտերը լիբանանցիների հետ»․ Թել Ավիվը թշնամի պետություն համարվող Լիբանանի դրոշով է լուսավորել իր քաղաքապետարանը

Լիբանանին պատուհասած աղետին արձագանքելով, որպես համերաշխության նշան, Թել Ավիվը, որը Լիբանանը համարում է թշնամի պետություն, այդ երկրի դրոշով է լուսավորել իր քաղաքապետարանի շենքը։

«Մարդկությունը ցանկացած կոնֆլիկտից առաջ է, և մեր սրտերը լիբանանցիների հետ են այս սարսափելի աղետից հետո»,- CNN-ի հաղորդմամբ ասված է Թել Ավիվի քաղաքապետ Ռոն Հուլդայի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մաքսանենգության համար առգրավված ու նավահանգստի պահեստում շուրջ 6 տարի պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատը օգոստոսի 4-ին դարձավ հուժկու պայթյունի պատճառ՝ խլելով ավելի քան 135 մարդու կյանք, մոտ հինգ հազար մարդ վիրավորվել է, 300 հազարը մնացել են անօթևան: Պայթյունի հասցրած վնասի չափն, ընդհանուր առմամբ, 5-15 մլրդ դոլար է գնահատվում։

Лента

Рекомендуем посмотреть