Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը աճել է` հասնելով 135-ի, որոնցից 11-ը՝ հայեր են, մոտ 5000 մարդ վիրավորվել է, 300 000 մնացել են անօթևան: Այդ մասին գրում է reuters գործակալությունը՝ նշելով, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։
Փրկարարները շարունակում են փնտրել ավելի քան 100 մարդու, որոնց ճակատագիրը անհայտ է:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ նավահանգստային գոտում ուժգին պայթյուն է որոտացել, պատճառը պատճառը շուրջ 6 տարի տարածքում պահվող շուրջ2750 տոննա ամոնիակի նիտրատն է եղել։
Ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։
Պայթյունը նաև պարենային ճգնաժամի վախ է առաջացրել. Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեհմեն հայտարարել է, որ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ոչնչացել է նավահանգստում գտնվող ցորենով լցված երկրի գլխավոր հացահատիկի պահեստը, ինչի հետևանքով երկրում մնացել է մեկ ամսից պակաս ժամանակահատվածի համար նախատեսված հացահատիկ:
Պայթյունի հասցրած վնասի չափն, ընդհանուր առմամբ, 3-5 մլրդ դոլար է գնահատվում։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը