1000 մահ՝ մարտի 1-ից առ այսօր․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունը - RadioVan.fm

Онлайн

1000 մահ՝ մարտի 1-ից առ այսօր․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունը

2020-08-06 14:11 , Общество, 1185

1000 մահ՝ մարտի 1-ից առ այսօր․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունը

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 233-ով՝ օգոստոսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 39 819-ի, բուժվածներինը՝ 706-ով՝ դառնալով 31 556, արձանագրվել է մահվան 2 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 772-ի։

Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ըստ աղբյուրի՝ մինչ օրս կորոնավիրուսով հիվանդ 228 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:

Այդպիսով, մարտի 1-ից (այդ օրը ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 1-ին դեպքը) առ այսօր արձանագրված մահերի հանրագումարը 1000 է։

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 2 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղելեն 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7263 մարդ: Նախորդ օրն իրականացվել 1588 թեստավորում թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 171 600-ի:

Նշենք՝ հայաստանյան իշխանությունների գնահատմամբ՝ արդեն արձանագրում ենք մահացության նվազող ցուցանիշ։

Лента

Рекомендуем посмотреть