Բեյրութում շուրջ 300 հազար մարդ մնացել է առանց տանիքի, վնասի չափը 3-5 մլրդ դոլար է գնահատվում - RadioVan.fm

Онлайн

Բեյրութում շուրջ 300 հազար մարդ մնացել է առանց տանիքի, վնասի չափը 3-5 մլրդ դոլար է գնահատվում

2020-08-05 18:29 , Мир, 1094

Բեյրութում շուրջ 300 հազար մարդ մնացել է առանց տանիքի, վնասի չափը 3-5 մլրդ դոլար է գնահատվում

Բեյրութում շուրջ 300 հազար մարդ մնացել է առանց տանիքի նավահանգստում որոտացած պայթյունից հետո։

Այդ մասին հայտարարել է քաղաքի նահանգապետ Մարվան Աբուդը՝ վնասի չափը գնահատելով 3-5 մլրդ դոլար:

Նշենք՝ Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակի հաղորդմամբ՝ օգոստոսի 4-ի երեկոյան մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են։ Զոհերից 6-ը հայ են: Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, դրանց ալիքը հասել է Բեյրութից 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կիպրոս, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:

Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեհմեն հայտարարել է, որ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ոչնչացել է նավահանգստում գտնվող ցորենով լցված երկրի գլխավոր հացահատիկի պահեստը, ինչի հետևանքով երկրում մնացել է մեկ ամսից պակաս ժամանակահատվածի համար նախատեսված հացահատիկ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть