«Արցախը Լիբանանի հետ է»․ Արայիկ Հարությունյանը աջակցելու պատրաստակամություն է հայտնել - RadioVan.fm

Онлайн

«Արցախը Լիբանանի հետ է»․ Արայիկ Հարությունյանը աջակցելու պատրաստակամություն է հայտնել

2020-08-05 18:21 , Политика, 937

«Արցախը Լիբանանի հետ է»․ Արայիկ Հարությունյանը աջակցելու պատրաստակամություն է հայտնել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։

Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ հետաքրքրվել է ստեղծված իրավիճակով, տեղի հայկական համայնքի ունեցած կորուստներով:

«Վեհափառին խնդրել եմ նաև մեր խորին ցավակցությունները փոխանցել ողբերգության հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին, Լիբանանի բարեկամ ժողովրդին` բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթելով:

Մեկ անգամ ևս զորակցելով լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին՝ այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն եմ հայտնել:

Արցախը Լիբանանի հետ է»,- գրել է Արցախի նախագահը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Արցախի կառավարությունը 10 մլն ՀՀ դրամի չափով աջակցություն է փոխանցել Լիբանանի հայկական գաղթօջախին: Նշվել էր, որ պատրաստակամ են նաև լիբանանահայերին ընդունել արցախյան հողում։

Лента

Рекомендуем посмотреть