Արցախը լիբանանահայերին 10 մլն դրամ աջակցություն է փոխանցել, պատրաստակամ է նաև նրանց ընդունել արցախյան հողում - RadioVan.fm

Онлайн

Արցախը լիբանանահայերին 10 մլն դրամ աջակցություն է փոխանցել, պատրաստակամ է նաև նրանց ընդունել արցախյան հողում

2020-07-17 20:26 , Политика, 976

Արցախը լիբանանահայերին 10 մլն դրամ աջակցություն է փոխանցել, պատրաստակամ է նաև նրանց ընդունել արցախյան հողում

Արցախի Հանրապետության կառավարությունը 10 մլն ՀՀ դրամի չափով աջակցություն է փոխանցել Լիբանանի հայկական գաղթօջախին:

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ օբյեկտիվ պատճառներով, այդ թվում՝ համավարակով պայմանավորված, այդ երկիրը տևական ժամանակով հայտնվել է սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում՝ ծանր դրության մեջ դնելով Լիբանանում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցների ևս:

«Ցավով արձագանքելով Լիբանանում ստեղծված իրավիճակին՝ այսօր, դիմելով լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին, հայտարարում եմ մեր հերթական պատրաստակամության մասին: Եթե այս օրհասական պահին նրանցից որևէ մեկն իր ապագան մեր հայրենիքի արցախյան հատվածում կառուցելու ցանկություն հայտնի, մենք կընդունենք նրան մեր հարկի տակ՝ սիրով և հարազատի հոգատարությամբ»,-եզրափակել է գրառումը Արցախի նախագահը:

Лента

Рекомендуем посмотреть