Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 288-ով՝ օգոստոսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 39 586 -ի, բուժվածներինը՝ 478-ով՝ դառնալով 30 850, արձանագրվել է մահվան 2 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 770-ի։
Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ըստ աղբյուրի՝ մինչ օրս կորոնավիրուսով հիվանդ 228 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:
Ինչ վերաբերվում է մահվան 2 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7738 մարդ: Նախորդ օրն իրականացվել 1848 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 170 012 -ի:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսային վարակի նվազմամբ պայմանավորված՝ 200 քաղաքացու բուժած Դիլիջանի բուժկենտրոնը օգոստոսի 1-ից վերադարձել է նախկին աշխատանքային ռեժիմին։